Ինչու Գերմանիան տանկեր չի ուղարկում Ուկրաինա
Գերմանիան հրաժարվում է իր տանկերը մատակարարել Ուկրաինային՝ վախենալով Ռուսաստանում ռազմական մեքենաների հայտնվելուց, գրում է Spiegel ամսագիրը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն, Բեռլինը կարծում է, որ Ուկրաինան կարող է օգտագործել գերմանական տեխնոլոգիան Ռուսաստանում, ինչը կլինի հիշեցում Հայրենական մեծ պատերազմի մասին։ «Սա կնշանակի, որ գերմանական տանկերը կրկին կգտնվեն ռուսական տարածքում»,- ասվում է հոդվածում։
Spiegel-ի զրուցակիցները պարզաբանել են, որ Գերմանիայի կառավարությունը չի կարող վստահել Կիևին այս հարցում։