Իսրայելի բանակը ձերբակալել է 13 պաղեստինցու
Իսրայելական բանակը Հորդանան գետի արևմտյան ափում գիշերային արշավանքների ժամանակ ձերբակալել է ահաբեկչության իրագործման մեջ կասկածվող 13 պաղեստինցու, հաղորդում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
«Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները և սահմանային ոստիկանությունը Հրեաստանի և Սամարիայի տարածքում ձերբակալել են 13 հետախուզվողի»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ։
Իսրայելի անվտանգության ուժերը գործել են մի շարք գյուղերում, ինչպես նաև Հեբրոն քաղաքում՝ «կասկածյալ ահաբեկիչներին ձերբակալելու համար», շարունակել է մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հարձակումների ժամանակ իսրայելցի զոհեր չկան։