Հովհաննիսյանը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որն անհամատեղելի է ոչ միայն հատուկ ծառայություններում աշխատանքի հետ, այլ առհասարակ պետական կառավարման աշխատանքի․ Էդգար Ղազարյան
Ես վստահ եմ, որ ոստիկանությունում հիմա անիշխանություն է տիրում և անկառավարելի իրավիճակ է։ Այդ մասին վկայում են մամուլում առկա բազմաթիվ հրապարակումներ։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
«Անզեն աչքով նկատվում է, որ Նիկոլ Փաշինյանի անձնական թիկնազորի պետը՝ Սարգիս Հովհաննիսյանը, տառապում է այնպիսի հիվանդությամբ, որն անհամատեղելի է ոչ միայն հատուկ ծառայություններում աշխատանքի հետ, այլև առհասարակ պետական կառավարման աշխատանքի հետ։ Ինքն ակնհայտ դուրս է գալիս հանրային միջոցառումների, ներկա գտնվում դրանց և ըստ էության ուղղորդում ոստիկանության գործողությունները։ Այսինքն՝ ոստիկանության կառավարման հիերարխիան, որ յուրաքանչյուր ստորաբաժանում պիտի ունենա իր ղեկավարը, անմիջական ղեկավարը, ըստ էության խախտվել է, քանի որ հայտնվել է մի հատ ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակից, որն անհարկի միջամտում է ոստիկանության գործողություններին»,- նշեց Ղազարյանը։