Մահացել է Դեյվիդ Բոուին
Հունվարի 8-ին ծննդյան 69-րդ ամյակը տոնող բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուին երեկ հեռացել է կյանքից: Այդ մասին երաժշտի Facebook-ի պաշտոնական կայքում հայտնել են նրա հարազատները:
Պարզվել է, որ աշխարհահռչակ երաժիշտը շուրջ 1,5 տարի քաջաբար պայքարել է քաղցկեղի հետ, բայց ցավոք հիվանդությունը հաղթել է այդ պայքարում: