Թուրքիան ցանկանում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով եվրոպական երկրները քիչ տուժեն բնական գազի հարցում. Չավուշօղլու
«Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի բարգավաճմանն աջակցելը Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքն է»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նախարարը հիշեցրել է, որ հունիսի 27-ին Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպումը։
Նախարարը նաև նշել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում, որպեսզի ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով եվրոպական երկրները քիչ տուժեն բնական գազի հարցում։
Նրա խոսքով՝ այս հարցում մեծ պատասխանատվություն է ստանձնել նաև Ադրբեջանը։