Սիրիայի քրդերը հայտնել են, որ Սիրիայի կառավարական ուժերի հետ պատրաստ են կռվել թուրքական բանակի դեմ
Քրդստանի բանվորական կուսակցությունը սկսել է ծածանել Դամասկոսի դրոշները Թել Ռիֆաթի շփման գծում։
Կուսակցության ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք կհամակարգեն իրենց գործողությունները Սիրիայի կառավարական ուժերի հետ՝ Թուրքիային հետ մղելու համար։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին իրականացնելու է այսպես կոչված հակաահաբեկչական գործողություններ՝ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու համար: