Ուսապարկերը կոչ են անում Նիկոլին հունիսի 3-ի ջարդը թրքավարի իրականացնելու համար կրկնակի պարգևավճար տալ. Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել հունիսի 3-ին ոստիկանների կողմից ցուցարարներին զանգվածային ծեծկռտուքի ենթարկելու դեպքերի հետևանքներից:
Տեսանյութում երևացող ցուցարարը, ըստ Զոհրաբյանի, ծայրահեղ ծանր վիճակում է եղել:
«Տարբեր տրամաչափի ուսապարկեր կոչ են անում Նիկոլին հունիսի 3-ի ջարդը թրքավարի իրականացնելու համար գույնզգույն բերետավորներին ու սպեցնազին կրկնակի պարգևավճար տալ»: