Բայդենի այցը դեպի Իսրայել կարող է նորից հետաձգվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Իսրայել այցի հետաձգման հարցը փակված չէ, և ժամկետները կարող են կրկին փոխվել, գրում է The Jerusalem Post-ը։
Հրատարակության համաձայն՝ Ամերիկյան համալսարանի Իսրայելի ուսումնասիրությունների կենտրոնի անդամ Դեն Արբելը ասել է, որ չի կարելի չզգալ, որ Սպիտակ տունը ցանկանում է տեսնել, թե արդյոք Բենեթի և Լապիդի կառավարությունը կդիմանա՞ ևս մի քանի ամիս, թե՞ նոր ընտրություններր կլինեն:
Փորձագետի կարծիքով, «Իսրայելի քաղաքական պատկերը կպարզվի հուլիսին, և դա վարչակազմին ավելի շատ ժամանակ կտա այցը նախապատրաստելու համար»։