Մայիսի 30-ից հունիսի 5-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք
ՀՀ ԱՆ-ից տեղեկացնում են՝ մայիսի 30-ից հունիսի 5-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք, 10329 թեստավորում, 15 առողջացած, մահվան 0 դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423006 դեպք, որոնցից 412621-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 76 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8625 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1684 է:
Ընդհանուր կատարվել է 3109931 թեստավորում: