Քննարկման փուլում է Նիկոլ Փաշինյանի` զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ առաջարկը. ԱԳ փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում ասել է ՝ Նիկոլ Փաշինյանի` զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ առաջարկը քննարկման փուլում է։
«Առաջարկը սեղանին է, իսկ առաջարկի կապակցությամբ միջազգային մի շարք գործընկերներ իրենց դրական դիրքորոշումն են հայտնել են։ Այս մասով հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է և առաջարկն ուժի մեջ է», - ասել է նա։