Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՀայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ. ԹանդիլյանԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարություններըՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համարՖուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդԱԲ գրագիտությունը պետք է դառնա ազգային առաջնահերթություն․ ԲՏԱ նախարար«Այժմ մեր հերթն է». Բայդենը խոսել է ամերիկյան ուղու անավարտ լինելու մասինԱրզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվելՔիշնևում աշխատանքը դադարեցնում է «Ռուսական տունը»Զարմացել եմ՝ տեսնելով Խամենեիի հրաժեշտին լացող իրանցիներին․ ԹրամփՉինաստանում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են, զոհեր կանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2600-ըՌուսաստանը առաջարկել է Կոնստանտինովկայում հումանիտար գործողություն և ժամանակավոր հրադադարԹուրքիան չի թույլատրել 2000 ուղևոր ունեցող զբոսանավի մուտքը իր նավահանգիստներՀայտնի է Իրանի շուրջ հաջորդ բանակցությունների ամսաթիվըՌուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկովի հայտարարություններըՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածՓեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետԵրևանում քննարկվել է կանանց դերը դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինՌազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները կկիրառվեն ՆԳՆ համակարգումՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունելՄաhաgել է ռուս ամենահայտնի գնչու դերասանուհիներից Եկատերինա ԺեմչուժնայանՎենեսուելայում երկրաշարժից հետո որոնողական շունը փրկել է 26 մարդու Շոտլանդացի դերասանը կոչ է անում քայլ անել՝ հանուն Հայաստանում փրկված արջերիԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ Ալիևը շնորհավորել է ԹրամփինԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
Փաշինյանը սոցիալապես անապահով ընտանիքների, զոհվածների երեխաներին ուղարկել է ճամբար, որտեղ հիգիեննայի տարրական պայմաններ չկան, հացն էլ ստիպված են հերթով ուտել
Հրաձգություն ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում. կա 2 զոհ և 1 վիրավորԱնահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԱրգենտինայի և Կաբո Վերդեի երկրպագուները բախվել են միմյանց մարզադաշտումՍպանել վիշապին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժածԲագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելովՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.amԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները Խամենեիի հուղարկավորության ընթացքումԿենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրաԱրևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունՄահացել է տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր Պետրոսյանը
Տեսանյութ

Միջազգային մակարդակում հանդես գալ միասնական դիրքորոշմամբ. Վոլոդինը՝ Երևանում

«Արևմուտքի ճնշումը ՀԱՊԿ անդամ երկրների նկատմամբ ավելանալու է»,- այս մասին այսօր Երևանում ընթացող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի իր ելույթում հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գոտում տիրող իրավիճակին, ինչպես նաև ՌԴ-Արևմուտք լարված հարաբերությունների կոնտեքստում մի շարք ակտուալ հարցերի:

Նա նկատել է՝ արևմտյան երկրներին դուր չի գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անկախ քաղաքականությունը, ուստի նրանց կողմից ճնշումը մեծանալու է ՀԱՊԿ-ի նկատմամբ։

«ՀԱՊԿ անդամ երկրները վարում են ինքնիշխան պետությունների քաղաքականություն՝ ելնելով իրենց քաղաքացիների շահերից։ Սա դուր չի գալիս նրանց, ովքեր պաշտպանում են աշխարհի միաբևեռ մոդելը, որը հնացել է։ Այդ իսկ պատճառով Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշումը կավելանա»,- ասել է նա:

Նրա որակմամբ՝ անօրինական պատժամիջոցները, արտաքին միջամտությունը ներքին գործերին, հատկապես ընտրությունների և հանրաքվեների ժամանակ այն մարտահրավերներն են, որոնց ՀԱՊԿ երկրներն արդեն բախվել են։ Այս առումով նա ընդգծել է կազմակերպության անդամ երկրներում ժողովրդավարական ընտրություններն օտարերկրյա միջամտությունից պաշտպանելու իրավական չափորոշիչ մշակելու որոշման անհրաժեշտությունը:

Վոլոդինն անդրադարձել է նաև կենսաբանական անվտանգության թեմային՝ առաջարկելով խորհրդարանական հարթության շրջանակներում աշնանը կայանալիք ՀԱՊԿ ԽՎ նիստում լսել Ուկրաինայի տարածքում ամերիկացի մասնագետների կողմից կենսաբանական լաբորատորիաների ստեղծման հետ կապված հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը։

Ըստ Դումայի նախագահի՝ Ուկրաինայում ռազմական կենսաբանական ծրագրի իրականացումը ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին կոնվենցիայի խախտումների վերաբերյալ պետք է միջազգային հետաքննության առարկա դառնա:

«Կենսաբանական սպառնալիքներին արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ է համակարգել մեր աշխատանքը միջկառավարական համաձայնագրերի հիման վրա»,- ընդգծել է նա։

Վոլոդինը համոզմունք է հայտնել, որ այսօր կարող ենք հույս դնել բարեկամական հարաբերությունների վրա, որոնք ստուգված են ժամանակով, ուստի կարևոր է միջազգային մակարդակում հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։