Ապրանքաշրջանառության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել Գորիս -Կապան ճանապարհի մի հատվածի՝ մեր հսկողությունից դուրս մնալու պատճառով
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը հայտարարել է՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Իրանի հետ 2021 թվականին կազմել է 502.8 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 25.2 տոկոսով:
«Իրականում առևտրաշրջանառության աճի տեմպը էապես ավելի բարձր էր: Այն զգալիորեն վնասվել է անցած տարվա աշնանը բեռնափոխադրումների առումով առաջացած խնդիրների պատճառով:
Գորիս -Կապան ճանապարհի մի հատված մեր հսկողությունից դուրս մնաց, դրա պատճառով ապրանքաշրջանառության հետ կապված լուրջ խնդիրներ առաջացան»,-հավելել է Քերոբյանը։