«Դիմադրություն» շարժման անդամները հանդիպում են ունեցել Արցախի ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ
Այսօր «Դիմադրություն» շարժման անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ:
Հանդիպմանը քննարկվել է « Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները, Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել կազմակերպված շարունակել նման ձևաչափով փոխադարձ համդիպումներն ու քննարկումներն, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում շարժման ընդլայնման ուղղությամբ: