Փաշինյանի իշխանության չորս տխրահռչակ տարիների և հատկապես նոյեմբերի 9-ից հետո որդեգրած արտաքին քաղաքական քայլերի վերլուծությունը ցույց է տալիս՝ նա մեր պետությունը մտցրել է աշխարհաքաղաքական վտանգավոր պայմանավորվածությունների ու խաղերի դաշտ. Մենուա Ս
Այսօր Ֆրանսիայի հրապարակում իր ելույթի ժամանակ Մենուա Սողոմոնյանն ասել է. «Փաշինյանի իշխանության չորս տխրահռչակ տարիների և հատկապես նոյեմբերի 9-ից հետո որդեգրած արտաքին քաղաքական քայլերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նա մեր պետությունը մտցրել է աշխարհաքաղաքական վտանգավոր պայմանավորվածությունների ու խաղերի մի դաշտ, որտեղ Հայաստանը տրամադրում է իր տարածքոը կենտրոնասիական նավթն ու գազը ադրբեջանական նավթի ու գազի հետ միասին, Թուրքիայի վրայով դեպի արևմուտք հասցնեու համար, ինչին Ադրբեջանը համաձայնվում է Արցախն ամբողջությամբ վերցնելու պայմանով և որի հետևանքը պիտի դառնա Հարավային Կովկասից Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դուրսմղումը»։