«Դիմադրության» շարժման մասնակիցները վաղը՝ 10։00-ին, կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում
«Դիմադրություն» շարժման մասնակիցները վաղը՝ 10։00-ին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում և այնտեղից երթով կգնան Եվրամիության գրասենյակի մոտ, որպեսզի փաստերով ներկայացնեն այս Հայաստանում տեղի ունեցած բոլոր բռնությունները։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Շարժման մասնակիցները պահանջելու են համապատասխան գնահատական տալ այդ ամենին, քանի որ իրենց լռությամբ այդ կառույցները նպաստում են, որպեսզի Նիկոլը երկրում հաստատի բռնապետություն։