Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Դավիթ Տոնոյանի փաստաբանները փաստաթղթեր են հրապարակել՝ դռնբաց նիստում. «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի և մյուսների գործով դատական նիստն առաջին անգամ անցկացվեց դռնբաց ռեժիմով, թեև պաշտպանների կողմից որոշակի ապացույցների հրապարակումից հետո, նիստը կրկին շարունակվել է դռնփակ։

Նկատենք, որ նիստը դռնբաց ռեժիմով անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել պաշտպանության կողմը՝ ցանկություն հայտնելով իրենց ձեռքի տակ գտնվող ապացույցները ներկայացնել հրապարակային՝ գտնելով, որ դրանք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չեն։ Պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ներկայացրել են ապացույցներ՝ ստացված ՊՆ-ից և ԳՇ-ից, որոնցից մեկը վկայում էր այն մասին, որ ֆինանսավորում առհասարակ պետական միջոցների հաշվին տեղի չի ունեցել՝ գործարքը կնքելու համար, այսինքն՝ որևէ վատնում չի կատարվել, բյուջեից որևէ կոպեկ դուրս չի բերվել։ Մյուս հարցման պատասխանը վերաբերել է գնված հրթիռների պահանջարկին, մասնավորապես, գրությամբ փաստվել է, որ ինչպես 2018թ, այնպես էլ հիմա՝ այդ հրթիռների պահանջարկն առկա է ՀՀ ԶՈՒ-երում, դա բխել է մեր ԶՈՒ մարտունակության համալրման անհրաժեշտությունից։ Մյուս կետը վերաբերում է նրան, որ հրթիռների տեխնիկական վիճակը սահմանող իրավական ակտեր ԶՈՒ-երում առկա չէր, այսինքն, եթե նրանց մեղադրում են նրանում, որ տեխնիկական վիճակը չի համապատասխանել պահանջվող նորմերին, ապա, ըստ փաստաբանի, այդպիսի նորմեր սահմանող իրավական ակտեր առհասարակ գոյություն չունեն և պաշտպանության կողմի համար անհասկանալի է, թե ինչի հիման վրա են մեղադրանքի որոշման մեջ նման նշում կատարել։

«ԶՈՒ-երում հրթիռների պահպանության ժամկետներ սահմանող տեղեկագրեր պաշտոնապես որևէ կերպ չեն ստացվել։ Այսինքն, եթե իրենք նշում են, որ հրթիռների պահպանության ժամկետներն անցած են եղել, մեզ համար անհայտ է՝ ինչպես են որոշել այդ հրթիռների պահպանության ժամկետները։ Եթե խոսքը վերաբերում է 1999թ համապատասխան որոշմանը, ահա դա մեզ վերաբերելի չէ, այն վերաբերում է ՌԴ ԶՈՒ-երին, ստացվում է, որ հիշյալ փաստաթուղթը որևէ պաշտոնական խողովակով ԶՈՒ-երին չի ուղարկվել, այսինքն՝ ՀՀ ՊՆ-ն չի տիրապետում տվյալ փաստաթղթին, հետևաբար, դրանում ամրագրված որևէ նորմ չի կարող պարտադիր լինել ՀՀ որևէ քաղաքացու համար»,- նշեց Հովհաննիսյանը։

Դատական նիստի ընթացքում Ստեփան Գալստյանի պաշտպանը ևս ներկայացրել է ՊՆ-ից ստացված փաստաթուղթ, համաձայն որի՝ հրթիռների պահպանության ժամկետները 30 տարի են, այսինքն՝ դրանց ձեռքբերման ժամանակահատվածում բոլոր հրթիռները գտնվել են պահպանության ժամկետներում և պիտանի՝ կիրառության համար։ Ինչ վերաբերում է Դավիթ Գալստյանի պաշտպանի ներկայացրած երկու փաստաթղթերին, ապա դրանցից մեկը վերաբերել է կրկին պահպանության ժամկետներին՝ ստացված էր Թբիլիսիի Ավիացիոն գործարանից, ըստ որի՝ հրթիռները՝ ձեռքբերման ժամանակ, գտնվել են պիտանելիության ժամկետների մեջ։ Մյուս փաստաթուղթը ստացվել էր ՌԴ համապատասխան իրավասու կազմակերպությունից, որը հանդիսանում է «Ս-8 ԿՈՄ» տեսակի հրթիռների նախագծողը և տեխնիկական սպասարկողը, համաձայն որի՝ 2018թ ձեռքբերված հրթիռներն իրենց քաշային և երկարության առումով համապատասխանել են պահանջվող նորմերին։
«Այդ մասով ևս մեղադրանքն ամբողջությամբ հերքվեց։ Ըստ էության մեղադրանքի մեջ որևէ ձևակերպում այլևս առկա չէ, որը պաշտպանների կողմից ներկայացված ապացույցներով առնվազն չի հերքվել»,- նշեց Սերգեյ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քրեական գործով արդեն իսկ առկա էին ապացույցներ, որոնք հերքում էին մեղադրանքները՝ դեռևս նախաքննության ընթացքում ձեռքբերված։
Նշված փաստաթղթերի հրապարակումից հետո՝ արդեն դռնփակ նիստում՝ Ստեփան Գալստյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին, որի քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։