Այս փուլում մեզ նման վտանգներ տեսանելի չեն. Պապիկյանը՝ պատերազմի վտանգի մասին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսել է նաև սահմանին տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ սահմանին որոշակի լարվածություն կա, թեև լինում է նաև Ադրբեջանի կողմից կեղծ տեղեկատվություն, թե ՀՀ ԶՈՒ–ն խախտել է հրադադարը։
«Որպես կանոն ՀՀ ԶՈՒ-ն հրադադարի ռեժիմի խախտումը կանխում է՝ լռեցնելով հակառակորդին։ Եթե կա փոխհրաձգություն, ապա դա մեր նախաձեռնությամբ չէ», ասել է նա։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից կուտակումների կամ պատերազմի վտանգի առկայության վերաբերյալ հարցին Սուրեն Պապիկյանը պատասխանել է․ «Ես չեմ կարող հիմա նման գնահատականներ տալ, ամեն դեպքում ՀՀ ԶՈւ–ն պետք է պատրաստ լինի ապահովելու մեր սահմանների ապահովությունը։ Այս փուլում մեզ նման վտանգներ տեսանելի չեն»։