Ուկրաինային փորձում են Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման ոչ ձեռնտու ելքի դրդել. Զելենսկի
Ուկրաինային փորձում են Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման ոչ ձեռնտու ելքի դրդել. Զելենսկի։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից քննարկվող խաղաղության ծրագրի մասին հարցին, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը:
«Ես որեւէ պլանի շուրջ բանակցություններ չունեմ, այդպիսի բանակցություններն այսօր զրոյական մակարդակում են։ Իհարկե, բոլորն ուզում են մեզ հաստատ անցանկալի ինչ-որ արդյունքի մղել, քանի որ մեզ դեռ չեն հարցնում, այլ՝ ձեռնտու այս կամ այն կողմի համար, որոնք իրենց շահերն ունեն։ Եւ կրկին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քաղաքական»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ համաշխարհային հանրության մեջ պատերազմի հետ կապված հոգնածությունն ավելանում է, եւ «մարդիկ իրենց համար ինչ-որ արդյունք են ուզում, բայց ինձ եւ ձեզ արդյունք է պետք մեզ համար»։
«Այնպես որ, ես այս պատերազմի հարցը դրական արդյունքով լուծելու կառուցվածքը նրանց հետ չեմ քննարկել»,- ընդգծել է Զելենսկին։
Միաժամանակ նա համոզված է, որ Ուկրաինան պետք է աշխատի «բոլոր եվրոպական պետությունների, համաշխարհային պետությունների հետ»։