«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Մամուլ

Աշտարակի քաղաքապետն անկուսակցական էր, հիմա ՔՊ-ական է դարձել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որը հինգ ամիս է՝ կառավարում է մարզը, արդեն հասցրել է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Նրա մասին գրում են, թե թույլ մարզպետ է, մարզը չի կարողանում բռի մեջ հավաքել, ինքը չի կառավարում մարզը, իր փոխարեն օգնականն ու համայնքապետերն են կառավարում եւ այլն։

Մեզ հետ զրույցում նա, անդրադառնալով այս թեմային, ասաց․ «Ես չեմ ցանկանում արձագանքել նմանատիպ հարցերին, բնական է, որ կարան տարբեր բաներ գրեն, նորմալ եմ վերաբերվում»։

- Իսկ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք, օրինակ, նախկին մարզպետի, ՔՊ-ական մյուս պաշտոնյաների հետ։

- Բոլորի հետ հարաբերությունները շատ լավ են, աշխատանքային։

- Թալինում այդպես էլ ճգնաժամը չհանգուցալուծվեց, չկարողացաք այնպես անել, որ ձեր ուզած թեկնածուն ընտրվի, հիմա նոր ընտրություններ են լինելու, խնդիր չի՞ առաջանա Թալինում կառավարման առումով։

- Չեմ կարծում, որ խնդիր կառաջանա, իրա հունով գնում ա, նենց չի, որ ինչ-որ արհեստական մենք ուզեցել ենք անել։ Ավագանին նիստ չի գումարել, և օրենքով սահմանված կարգով լիազորություններն արդեն կորցրել է ավագանին, և վարչապետը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել, արտահերթ ընտրություն կլինի սեպտեմբերի 25-ին, ընտրության միջոցով արդեն կունենանք համայնքի նոր ղեկավար։

- Իսկ հիմա դա խնդիրներ չի՞ առաջացնում բյուջեի հաստատման, ծրագրերի իրականացման մասով։

- Բավականին շատ խնդիրներ առաջացրել է, բայց մենք փորձել ենք հարթել ու հնարավորին չափ ամեն ինչ անում ենք, որպեսզի խնդիրները մեղմենք։

- Դուք նաև ամեն ինչ անում եք, որ Ձեր թեկնածուներին, որոնք չեն ընտրվել, ամեն ձեւով նստեցնեք համայնքի ղեկավարի աթոռին, հիմա ձեր այդ քայլերի պատճառով որոշ համայնքներում ճգնաժամ է առաջացել։

- Ես համաձայն չեմ էդ կարծիքի հետ, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել օրենքի սահմաններում, եւ դրանից անդին ոչինչ չենք արել։

- Վանաձորում էլ տեսանք՝ ինչպես օրենքի սահմաններում ընտրվեց ընդդիմադիր թեկնածուն (Մամիկոն Ասլանյանը), որը հիմա կալանավորված է։ Թալինում էլ ձեր թեկնածուն՝ Տավրոս Սափեյանը, չհաղթեց օրենքի սահմաններում, բայց հիմա նորից արտահերթ ընտրություններ եք անցկացնում։

- Չէ, իրականում համաձայն չեմ էդ մտքի հետ, մենք ոչ մի բան զոռով չենք ուզում անել, ընտրությունների միջոցով կորոշվի։

- Այս հինգ ամսում, ինչ նշանակվել եք, մարզում ի՞նչ ծրագրեր եք հասցրել անել։

- Բավականին շատ փոփոխություններ ենք արել, հիմնականում՝ կրթության ոլորտում։ Աշխատանքային խումբ է ձեւավորվել, եւ խնայված գումարներով դպրոցներում առաջնահերթ խնդիրներն ուսումնասիրել ենք, Աշտարակը, Թալինն արդեն վերջացրել ենք, մնացած համայնքներում էլ՝ արդեն դպրոցներում աշխատանքներ ենք իրականացնում։ Նաեւ բավականին շատ ներդրումային ծրագրեր կան, որ մենք մեր հնարավորությունների չափով խթանում ենք եւ փորձում ենք օգտակար լինել։

- Այդ լուրերը, որ շրջանառվում են, թե Դուք չեք ղեկավարում մարզը, հիմա կարողանո՞ւմ եք մարզը Ձեր բռի մեջ պահել եւ փարատել այդ կասկածները։

- Հա, ասում են, որ իմ օգնականն է կառավարում, իմ օգնականը նաեւ Ազգային ժողովում էր իմ օգնականը, ու շատ նորմալ ինքն իր աշխատանքը կատարում է։

- Իսկ դեռ նախկինների թվերից ընտրված Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ ինչպիսի՞ն են հարաբերությունները։

- Ընտրվել ա նորից, մեր կուսակցական ընկերն ա, շատ լավ հարաբերություններ ունենք։

- Աշտարակի քաղաքապետը Ձեր կուսակցական ընկե՞րն է։ Ե՞րբ հասցրեց դառնալ ՔՊ-ական, անկուսակցական էր կարծես։

- Անկուսակցական էր, հիմա ՔՊ-ական է։

- Ձե՞ր ջանքերի շնորհիվ է դարձել ՔՊ-ական։

- Ոչ, իր որոշմամբ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: