Ուժեղ քամի` Ստեփանակերտում. վնասվել են էլեկտրալարեր, ծառեր և տանիքներ
Քամու արագությունը հարավ-արևելյան է` 16 մ/վրկ, պոռթկումը`18 մ/վրկ։ Ըստ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի ծառայության` գիշերը առանձին շրջաններում ևս հնարավոր է քամու ուժգնացում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Ստեփանակերտ քաղաքի Հին Արմենավան թաղամասում վնասվել է էլեկտրալարը։
Ուժեղ քամու հետևանքով հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ։
Բնակչությանը խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշություն և պահպանել անվտանգության կանոնները։