Ռուսաստանը Ուկրաինայի հետ նոր բանակցություններում չի քննարկի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների կարգավիճակը
Ռուսաստանում ասում են, որ Ուկրաինայի հետ նոր բանակցություններով չեն նախատեսում քննարկել Խերսոնի և Զապորոժիեի շրջանների կարգավիճակը: Այս հարցն իբր փակ է Մոսկվայի համար, ինչպես Ղրիմն ու Դոնբասը։ Այս մասին «Известия»-ին հայտնել է Ռուսաստանում բարձրաստիճան աղբյուրը՝ նշելով, որ բանակցություններն այս պահին անհնար են ուկրաինական կողմի որոշման պատճառով։
«Մոսկվան պատրաստ էր դադարեցնել հատուկ գործողությունը դեռ մարտին Անթալիայում պատվիրակությունների բանակցությունների ժամանակ։ Հետո Ուկրաինան ինքն առաջարկեց չեզոք կարգավիճակ և անվտանգության երաշխիքներ՝ առանց Դոնբասը և Ղրիմը ներառելու։ Վլադիմիր Պուտինը պատրաստ էր գնալ այդ քայլին, բայց Ուկրաինան ճնշվեց Արևմուտքի կողմից, և այդ պատճառով Կիևը հետ կանչեց իր առաջարկը»,- գրում է ռուսական հրատարակությունը։
Միևնույն ժամանակ նրանք նաև ավելացնում են, որ այժմ անհնար է իբր խաղաղ բանակցություններ վարել, քանի դեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «կորոշի վերսկսել շփումները բանակցային խմբերի մակարդակով»։