ԵՄ-ն Հայաստանում պաշտպանում է կոյուղային ժողովրդավարությունը. Ասպրամ Կրպեյան
Եթե ժողովրդավարական արժեքները խարխլված են, եթե բռնություններ են կիրառվում, եթե մարդու իրավունքները համատարած խախտվում են, ապա դրանց մասին նրանք պետք է բարձրաձայնեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ԵՄ-ի քաղաքականության մասին խոսելիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
Հարցին, թե ինչու չեն բարձրաձայնում, Կրպեյանը նշեց.
«Ինչպես գործընկերներս նշեցին, առաջնահերթությունները կարծես այլ են: Երկակի ստանդարտներն ու աշխարհաքաղաքական շահերն այս պարագայում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ստորադասում են: ԵՄ-ն Հայաստանում պաշտպանում է կոյուղային ժողովրդավարությունը, այլ ոչ թե ժողովրդավարական իրական արժեքները, որովհետև, եթե իրենք զբաղվեին այդ արժեքների պաշտպանությամբ, ապա րոպե առաջ չէին վարանի իրենց քթի տակ եղած ապօրինությունները, ցուցարարների նկատմամբ բռնի, բիրտ ուժ կիրառելը, հենց առաջինը կլինեին, որ կդատապարտեին»: