ԵՄ-ի դեսպանատան դիմաց ոստիկանությունը նռնակ է օգտագործում, իսկ դեսպանատունը լռում է. Արամ Վարդևանյան
Հունիսի 3-ին՝ հենց այս հատվածում, ժողովրդի վրա կիրառվեց լուսաձայնային նռնակ: Պատկերացնում եք, չէ՞, թե ԵՄ դեսպանատանն ինչքան մոտ է կիրառվել լուսաձայնային նռնակը: Ես կարծում եմ, որ սա նաև այս իշխանությունների հերթական ամոթալի էջերից մեկն է: Այս մասին ԵՄ դեսպանատան մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Պատգամավորի խոսքով՝ ի վերջո, ամբողջ աշխարհում հայ ազգը հայտնի է իր հյուրընկալ տեսակով, բայց ստացվում է, որ ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը նռնակ է օգտագործում:
«Մեզ համար դա ամոթ է, բայց զարմանալին այն է, որ ԵՄ դեսպանատունն այդ մասին չի խոսում: Չի խոսում տասնյակ հարյուրավոր վնասվածքներ ստացած քաղաքացիների մասին: Չի խոսում նաև, որ խաղաղ հավաքի նկատմամբ նռնակ է օգտագործվել: Լավ, չի խոսվում, գոնե ասեին՝ ամոթ է, ժողովուրդ ջան, ԵՄ դեսպանատան դիմաց ինչո՞ւ եք նռնակ օգտագործում: Դա էլ չեն ասում»,- նշեց Վարդևանյանը: