Սալիվանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն «խաղաղության» հաստատմանն ուղղված «կարևոր ջանքերը»
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Նրանք քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները։
Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.
«Սալիվանը փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում: Նա նաև բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված կարևոր և պատմական դիվանագիտական ջանքերը։ Ջեյք Սալիվանն աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված բանակցություններին: Նա նաև փոխանցել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը սերտորեն ներգրավվելու և աջակցելու տարբեր միջոցներով, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով»: