Վիրահատված քաղաքացու վիճակն այս պահին բավարար է. ԱՆ նախարարը՝ հունիսի 3-ին տուժածի մասին
Բոլոր քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանները, ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն: Մոտ 70%-ը հենց հաջորդ առավոտյան դուրս են գրվել, բայց ունեցել ենք ստացիոներ բժշկական օգնության կարիք ունեցողներ: Նրանք ևս ընթացքում ստացել են անհրաժեշտ բժշկական օգնությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ կա մեկ քաղաքացի, որը վիրահատվել է, վիճակն այս պահին բավարար է: Նախարարը հույս հայտնեց, որ վերջինս մոտակա օրերին դուրս կգրվի:
«Վնասվածքները հիմնականում հարվածի, հրմշտոցի հետևանքով են եղել: Ունեցել ենք նաև փոքրաթիվ պատռվածքներ»,- ասաց նախարարն ու հավելեց, որ դա իրենց լիազորությունների շրջանակում չէ ասել, թե ինչի հետևանք են դրանք:
Ցուցարարների վնասվածնքների մասին խոսելիս՝ նախարարը կրկնեց, որ դրանք եղել են հարվածի արդյունքում: