Անահիտ Ավանեսյանը քաղաքացուն ասֆալտին ծեփելը համարում է խիստ ժողովրդավարական և շնորհակալություն հայտնում ոստիկաններին՝ փայլուն ծառայության համար
Այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը գործում են ըստ ժողովրդավարական սկզբունքների, օրենքի տառին համաձայն և իրենց ծառայությունն իրականացնում ամենայն պատշաճությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ոստիկանության բռնի գործողոթյուններին:
Ավանեսյանը նաև նշեց, որ իսկապես երբեմն զարմանում է ոստիկանների համբերության և պինդ նյարդերի վրա:
«Նրանք փայլուն ծառայություն են իրականացնում: Ես նաև նրանց շնորհակալություն եմ հայտնում»,- նշեց Ավանեսյանը:
Հարցին, թե արդյոք ոստիկանը ժողովրդավա՞ր է գործում, որ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ այսպես ասած ասֆալտին է ծեփում քաղաքացուն, նախարարը պատասխանեց. «Այո՛, ես գնահատում եմ խիստ ժողովրդավարական, և ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի է Կառավարություն շենք մուտք գործելու մղումները և ոչ օրինաչափ գործողությունները: Եվ, այո՛, մենք պետք է հետևենք օրենքի գերակայության սկզբունքին, և ցանկացած անձ, ով իրականացնում է ոչ իրավաչափ գործողություն, ապա պետք է պատրաստ լինի նրա նկատմամբ կիրառվող անհամաչափ գործողության»,- նշեց նախարարը: