ԱՄՆ-ում ՀԴԲ-ն կանխել է առևտրի կենտրոնի վրա հարձակումը՝ ձերբակալելով 18-ամյա կասկածյալինԹրամփը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման երրորդ տարելիցին Նեթանյահուի հետ ունեցած զրույցի մասինFlydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթելԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱրթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԻսպանիայի խոշորագույն արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել բնակարանային ճգնաժամի պատճառովԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցըՄեզ ամեն օր ահաբեկում են, առաջարկում են նոր զիջումներ, իսկ ովքեր համաձայն չեն, հալածվում են (տեսանյութ)Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. ReutersԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինԱնհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ ԳալստյանԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունըՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՕշականում միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջԵկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունըԱրբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասինՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի. եղանակը առաջիկա օրերինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելԹաղման նպաստ կստանան միայն անապահովները. որոշել են գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին. ԹորոսյանՍեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ով
Հասարակություն

Արցախի նախագահն իրավապահ մարմինների պատասխանատուներին հանձնարարություններ է տվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իրավապահ մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք նոր հանձնարարականներ.

Ինչպես հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունից, երկրի ղեկավարն իր ելույթում մանրամասն անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Արցախում արժանավայել հասարակական կարգի և ներքին անվտանգության ապահովումը հանդիսանում է Արցախի Հանրապետության, մասնավորապես՝ արցախյան իրավապահ համակարգի գերակա խնդիրներից մեկը:

«Թեև Արցախում հասարակական կյանքը 2020թ. 44-օրյա պատերազմի ու դրա հետևանքով ծագած խնդիրների պատճառով նկատելիորեն փոթորկվել է, այդուհանդերձ, մենք պարտավոր ենք հաղթահարել բոլոր խնդիրները, և ոչ միայն որպես նշաձող ընդունել նախապատերազմյան Արցախի հանրային անվտանգության մակարդակը, այլև գերազանցել այն: Մենք կարող ենք նման խնդիր դնել և հասնել դրա լուծմանը, ինչի համար առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ հանրային պահանջ, պետական կամք, պատրաստակամություն և իրավապահ համակարգի միասնականություն»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Խորհրդակցության ընթացքում Հանրապետությունում ընթացիկ տարվա վերջին 5 ամիսներին արձանագրված հանցագործությունների և կատարված կանխարգելիչ աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել իրավապահ մարմինների պատասխանատուները, քննարկվել են օրախնդիր մի շարք հարցեր: Այդ համատեքստում անդրադառնալով Արցախում առկա խնդիրներին ու մարտահրավերներին՝ պետության պարտավորությունների կատարման պարտադիրությունն ու իրավունքի գերակայությունն ապահովելու նպատակով Հանրապետության նախագահն իրավապահ մարմիններին տվել է հետևյալ հանձնարարականները.

հաշվի առնելով Արցախում ռազմական դրության իրավական ռեժիմը՝ օրենքի շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցառումները՝ անօրինական շրջանառության մեջ գտնվող զենքի, զինամթերքի, ռազմամթերքի հայտնաբերման ու դրանց առգրավման, ինչպես նաև դրանցից ծագող վտանգը կանխելու ուղղությամբ:

Ձեռնարկել օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ հետպատերազմյան իրավիճակներին հատուկ հնարավոր հանցավոր խմբավորումների, հեղինակությունների, արտոնյալների՝ գերիշխող դեր ունենալու փորձերը կանխելու, նման արդեն իսկ ձևավորված անթույլատրելի երևույթները վերացնելու, հանցագործության դեպքերի բացահայտման դեպքում՝ նաև քրեական հետապնդման գործիքակազմը կիրառելու համար։

Համայնք առ համայնք բացահայտել շրջանակն այն անձանց, որոնք վարում են հակահասարակական կյանք, հանրային վայրերում ցուցաբերում են ցինիկ ու հասարակական բարեկեցության կանոններին ակնհայտ հակառակ վարքագիծ, նրանց հետ տանել բացատրական աշխատանքներ և ձեռնարկել բոլոր վարչական միջոցները՝ ծագող հանրային վտանգը կանխելու ուղղությամբ:

Առավելագույն ջանքերը գործադրել՝ միջանձնային հարաբերություններում ձևավորված խնդիրները ինքնիրավ, բռնության կամ անօրինական այլ գործողությունների զուգակցմամբ լուծելու դեպքերը վեր հանելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև այդպիսի երևույթները նախականխելու ուղղությամբ:

Ձեռնարկել վարչական պատասխանատվության ողջ գործիքակազմն առանց բացառությամբ՝ վարչական իրավախախտումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ բնականաբար, հաշվի առնելով արդարության և մարդասիրության սկզբունքները:

Հանցավորության դեմ պայքարելու լիազորությունների իրականացմանը զուգահեռ՝ նաև մշտապես աշխատել սեփական շարքերում պետական համակարգի հեղինակությունը նվաստացնող, ոստիկանին, պետական ծառայողին ոչ հարիր վարքագիծ ցուցաբերող անձանց բացահայտելու և նրանցից ձերբազատվելու ուղղությամբ, ինչպես նաև հատկապես հանրության հետ մշտապես շփվող անձանց հետ անցկացնել բարեվարքության, պատշաճ խոսքի և դիմելաձևի ու դրանց զարգացման դասընթացներ:

Լիազորությունների իրականացման ընթացքում մշտապես մնալ օրինականության սահմաններում, անշեղորեն հարգել մարդու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները, պատշաճորեն արձագանքել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ իրավունքի խախտման մասին ներկայացվող ցանկացած ահազանգի:

Դատախազությանն ուղղված խոսքում նախագահը կարևորել է դատախազության հսկողական և վերահսկողական լիազորությունների անշեղ իրացման անհրաժեշտությունը՝ հանցավորության դեմ պայքարը և քրեական քաղաքականությունը էլ ավելի վստահելի դարձնելու, ինչպես նաև հետաքննության ու նախաքննության մարմինների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս օրինականության լիարժեք պահպանության համար:

Հանրապետության նախագահը գործադիր իշխանության բոլոր մարմիններին ու պաշտոնատար անձանց հանձնարարել է՝

ա) պատշաճորեն քննարկել իրավապահ մարմինների կողմից ներկայացված ցանկացած միջնորդագիր կամ հաղորդում, անհետաձգելիորեն ձեռնարկել բոլոր միջոցները իրավապահների կողմից ներկայացված՝ հանցագործության կատարմանը նպաստող պատճառներն ու ծնող պայմանները վերացնելու ուղղությամբ, ցանկացած հարցման պատասխանել կամ պահանջվող ցանկացած փաստական տվյալ կամ հավանական ապացույց տրամադրել ամենակարճ ժամկետում,

բ) պատշաճորեն արձագանքել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ցանկացած հարցման, անհետաձգելի ու գործուն միջոցներ ձեռնարկել իրավունքի խախտումը վերացնելու յուրաքանչյուր առաջարկության,

գ) պատշաճ փոխգործակցությամբ, պետական ինստիտուտների միջև փոխադարձ հարգանքի ու փոխլրացնող հարաբերություններով, քաղաքացիների իրավունքների իրացմանն անմնացորդ ու հոգատարությամբ օժանդակելու աշխատանքով ու մոտեցմամբ նպաստել պետական համակարգի հեղինակության բարձրացմանը, հանրային վստահության ձևավորմանն ու աճին, իրավակարգի ու պետականության ամրապնդմանը: