ՆԱՏՕ-ն Ռուսաստանին երաշխիքներ չի տալիս Ֆինլանդիայում և Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին երաշխիքներ չի տալիս Ֆինլանդիայում և Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ՝ ՆԱՏՕ մտնելու դեպքում, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի օգնական Կամիլ Գրանը շվեյցարական Er-Te հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Յուրաքանչյուր պետություն միջուկային ոլորտում ունի զենք ընդունել կամ չընդունելու ազատություն: Մենք չենք խոսում սահմանափակումներ մտցնելու մասին»,- ասել է Գրանը՝ պատասխանելով հեռուստահաղորդման հաղորդավարի այն հարցին, թե Ռուսաստանին երաշխիքներ կտրամադրվե՞ն՝ հաշվի առնելով ապագայում հնարավոր միջուկային զենքի տեղակայումը Ֆինլանդիայում և Շվեդիայում:
Նրա խոսքով՝ միջուկային զենքի հարցը, ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիր որոշում է «ինքնիշխան»։