Կա առաջընթաց բերետի կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով. Ռուբեն Մելիքյան
Մայիսի 17-ի՝ Տերյան փողոցի միջադեպի քննությունը, ճիշտ է՝ դանդաղ, բայց լրջորեն առաջ է գնացել։ Մայիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քրգործ է հարուցվել 309-ի 2-րդ մասով (2-6 տարի), իսկ քննիչը հայտնաբերել է տեսանյութեր, որոնցից մեկում ամեն ինչ հստակ երևում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած լուսանկարին կից գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ակնկալում եմ, որ մոտ օրերս կլինի վայրագություն կատարած առաջին «բերետի» ձերբակալությունը»։