Մենք գործելու ենք իրանական միջուկային ծրագրի դեմ. Նաֆթալի Բենեթ
Իսրայելը հիմնովին փոխել է իր քաղաքականությունն Իրանի նկատմամբ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը։
Նրա խոսքով՝ անցած տարին «շրջադարձային դարձավ», և այժմ Իսրայելը կգործի ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ «Վերջին տարիներին Իրանը հատել է մի շարք կարմիր գծեր։ Իսրայելը չի կարող և չի ընդունի նման իրավիճակը։ Մենք կպահպանենք մեր գործելու ազատությունը։ Մենք գործելու ենք իրանական միջուկային ծրագրի դեմ: Անցած ուրբաթ ես հանդիպեցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ, և մենք խոսեցինք այդ մասին։ Մենք ակնկալում ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի խորհուրդը հստակ նախազգուշական նշան կհայտնի Թեհրանի ռեժիմին և կհայտնի նրան, որ եթե նա շարունակի իր անհնազանդ միջուկային քաղաքականությունը, դա կբերի ծանր հետևանքների»,- նրա խոսքերը մեջբերում է Իսրայելինֆոն։