Ռուսաստանի տարածքից մայրցամաքային երկայնքով դեպի Ղրիմ ավտոմոբիլային հաղորդակցություն է բացվել. Շոյգու
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունից դեպի Ղրիմ ճանապարհային երթևեկության բացման մասին։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Ռուսաստանի տարածքից մայրցամաքային երկայնքով դեպի Ղրիմ ավտոմոբիլային հաղորդակցություն է բացվել»,- ասել է Շոյգուն։
Նախարարը նաև հավելել է, որ «արդեն ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ Ռուսաստանի, Դոնբասի, Ուկրաինայի եւ Ղրիմի միջև 6 հատվածներով երկաթուղային երթևեկությունը վերականգնելու համար»։