Քաղաքացիների 81 % վստահություն ունենալն անչափ պարտավորեցնող է. Թաթոյան
Քաղաքացիների 81 % վստահություն ունենալն անչափ պարտավորեցնող է. անձամբ իմ ու հետազոտության ժամանակաշրջանում ինձ հետ աշխատած մեր ողջ թիմի անունից անկեղծ երախտագիտություն եմ հայտնում մեր քաղաքացիներին նման բարձր վստահության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այս անփոխարինելի պատվաբեր և պարտավորեցնող բարձր վստահությունն այն բանի արդյունք է, որ աշխատանքում եղել ենք մշտապես ազնիվ, սրտացավ, օբյեկտիվ ու իրապես անկախ:
Առաջնահերթ է եղել մեկ բան՝ հավատարմություն մարդու իրավունքների պաշտպանության առաքելությանը»: