Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով. փաստաբան
Փաստաբան Բենիկ Գալստյանը գրել է.
«Դատավոր Շիրոյանը մասնակի բավարարեց քննիչ Նավոյանի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով։ Արձանագրենք, որ դատավոր Շիրոյանը ևս իր ներդրումն ունեցավ Գերասի քաղաքական բանտարկության գործում։
Ինչ ասե՞մ…»,- գրել է Գալստյանը:
Ավելի վաղ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը հույս էր հայտնել, որ նիստին ներկա կգտնվի նաև դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը։
Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբանը նշել էր, որ Գերասիմ Վարդանյանը քաղաքական բանտարկյալ է ԵԽԽՎ-ի սկզբունքների հիման վրա:
Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամ, քաղբանտարկյալ Գեղասիմ Վարդանյանի կալանքը երկարացնելու համար միջնորդությունը երեկ պետք է քննարկվեր, բայց դատը հետաձգվեց։