Ուկրաինան արդեն հասցրել է վերադարձնել 210 դի, որոնցից շատերը պաշտպանել են «Ազովստալ» գործարանը
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հայտարարել է, որ Մարիուպոլի զոհված պաշտպանների մարմինները վերադարձնելու գործընթացը շարունակվում է։
Ուկրաինան արդեն հասցրել է վերադարձնել 210 դի, որոնցից շատերը պաշտպանել են «Ազովստալ» գործարանը:
«Բոլոր մահացածները պետք է վերադառնան Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք։ Աշխատանքները շարունակվում են՝ բոլոր գերի ընկած ուկրաինացի պաշտպաններին տուն վերադարձնելու համար»,- գրում է Unian-ը: