Գնացքի վթար Իրանում. կան զոհեր և վիրավորներ
Իրանի կենտրոնում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, հայտնում է ISNA-ն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։
Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։ Դեպքի վայրում են փրկարարական ջոկատները: