Սերգեյ Լավրովն այօր կժամանի Հայաստան
Հունիսի 8-9-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։