Լավրովը Հայաստանում մտքեր կփոխանակի եռակողմ պայմանավորվածությունների շուրջ. Մարիա Զախարովա
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում մտքերի հանգամանալից փոխանակում կանցկացնի Հայաստանի ղեկավարության հետ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ»։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, այցի ընթացքում Լավրովը Հայաստանի նախագահի, արտգործնախարարի և վարչապետի հետ կքննարկի միջազգային և տարածաշրջանային իրավիճակը։