«3+3»-ի հաջորդ հանդիպումը նախապատրաստվում է և տեղի կունենա մոտ ապագայում. Լավրով
«3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի հաջորդ՝ երկրորդ հանդիպումը Հարավային Կովկասի հարցով նախապատրաստվում է և տեղի կունենա մոտ ապագայում։
Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք պայմանավորվեցինք, թե ինչպես շարունակենք աշխատանքը Հարավային Կովկասում, գիտեք, Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվեց 3+3 ֆորմատը»,- ասել է նա։
«Առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել: Հաջորդ հանդիպումը պատրաստվում է շատ մոտ ապագայում, հուսով եմ, որ կկարողանանք այդ մասին հայտարարել»։