Ողբերգական դեպք՝ Մեծամորի ատոմակայանում. մոտ 7 մետր բարձրությունից երկաթյա խողովակն ընկել է 59-ամյա աշխատակցի վրա․ վերջինս մահացել է
Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
«Ժամը 11։00-ի սահմաններում «Մեծամոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 59-ամյա Վարշամ Մ-ն էր, որը ժամը 10։40-ի սահմաններում «Հայաստանի ատոմային էլեկտրակայանում» հովացման աշտարակի վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ մոտ 7 մետր բարձրությունից երկաթյա խողովակը ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական»,-գրել է կայքը։