Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորություն ունեն. Քարեն Դոնֆրիդ
Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորություն ունեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։ Դոնֆրիդի խոսքը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
«Ես կարծում եմ, որ հիմա իրական հույս կա, բարենպաստ հնարավորություն կա Ադրբեջանի և Հայաստանի համար՝ հարաբերությունները նորմալացնելու և խաղաղ կարգավորման որոնման հարցում»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն ու ավելացրել.
«Երկու երկրներն էլ «կարևոր քայլեր են արել» այդ ուղղությամբ։ «ԱՄՆ-ն լիովին խրախուսում է դա»։