NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Քաոսը շարունակվում է. ի՞նչ են ուզում հայոց բանակից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արդեն 4 տարի է, ինչ Փաշինյանը պաշտոնավարում է, իսկ պետական համակարգի նկատմամբ անլուրջ մոտեցումը շարունակում է պահպանվել։ Խնդիրն այն է, որ պետական կառավարման համակարգը դարձել է քաղաքական թիմակիցներին ու համախոհներին աշխատանքի տեղավորելու և նրանց համար զբաղվածություն ապահովելու վայր։ Ոչ ավելին: Դրա արդյունքում է, որ ականատես ենք լինում բարձր պաշտոններում այնպիսի մարդկանց նշանակման, որոնք պետական համակարգից կիլոմետրերով հեռու են եղել ու հիմա էլ հեռու են։ Բայց եթե նույնիսկ մի շարք ոլորտներում այս մոտեցումը կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, սակայն չի կարելի հանդուրժել պետական կառավարման ամենաառանցքային օղակներում, քանի որ դրանք ուղիղ կերպով առնչվում են պետության անվտանգությանը։

Բայց այս իշխանությունների վարած քաղաքականությունն ապացուցում է, որ պետության անվտանգությունն իրենց այնքան էլ չի հետաքրքրում, չէ, ամենևին չի հետաքրքրում, ամենակարևորն այն է, որ կարողանան պահել աթոռը՝ նույնիսկ պետության թուլացման գնով։ Այլապես պատերազմող երկրում կարճ ժամանակամիջոցում ԱԱԾ պետերին ու ԶՈւ ԳՇ պետերին թաշկինակի պես չէին փոխի։ Անհեթեթությունը նույնիսկ այն աստիճանի է հասել, որ պատերազմի վտանգը շարունակում է օդում կախված լինել, սակայն արդեն ամիսներ շարունակ չունենք նշանակված ԶՈւ ԳՇ պետ։ Իսկ իշխանությունները ԳՇ պետ չնշանակելն արդարացնում են նրանով, թե, ըստ էության, տարբերություն չկա, ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին կատարում է իր լիազորությունները։

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ կառավարության մյուս կարևոր պաշտոնյաները և մասնավորապես պաշտպանության նախարարը ևս չեն պաշտոնավարում պաշտոնակատարի մակարդակում։ Միևնույնն է, պաշտոնակատար լինելով՝ կատարելու են իրենց լիազորությունները։ Իսկ միգուցե ԳՇ պետ չնշանակելը կապված է իշխանությունների վախերի ու անհանգստության հե՞տ, քանի որ անցյալ տարի զինվորականները ԳՇ պետի գլխավորությամբ պահանջում էին վարչապետի ու կառավարության հրաժարականը։

Այդ պահանջի արդյունքում ներքաղաքական ճգնաժամ առաջացավ, և Փաշինյանը հազիվ կարողացավ պահպանել իր աթոռը։ Ու շատ հավանական է, որ հիմա իշխանությունները փորձում են զինված ուժերի դիրքերը թուլացնել, որպեսզի նրանք հանկարծ չհամարձակվեն երկրորդ անգամ ևս պահանջներ ներկայացնել։ Այդ կոնտեքստում է տեղավորվում նաև ռազմական մեծ փորձ ու գիտելիքներ կուտակած զինվորականների հեռացումը բանակից կամ նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցման միջոցով նրանց վարկաբեկումը։

Մի խոսքով, ինչպես չորս տարի թուլացրել են բանակը, այնպես էլ ներկայումս շարունակում են: Միևնույն ժամանակ, հետաքրքրական է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, թե ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո ստեղծվելու է նոր մոդել, որի համաձայն, ԶՈւ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Այ, այդ ժամանակ էլ կնշանակվի ԳՇ պետ:

Սա նշանակում է, որ պաշտպանության նախարարի ենթակայության տակ բերվելով՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը քաղաքականացվում է։ Նախկին «մերժված» իշխանությունները, ի վերջո, ԳՇ պետի պաշտոնն ապաքաղաքականացրեցին, ինչը միանշանակ բխում էր բանակի շահերից։ Սակայն գործող իշխանությունները հիմա հակառակն են անում, նրանք ԶՈւ գլխավոր շտաբի պետին իրենցից կախվածության տակ են գցում, որպեսզի ընդունակ չլինի բանակի շահերից ելնելով ինքնուրույն որոշումներ ընդունել և վերածվի ընդամենը պաշտպանության նախարարի տեղակալի։

Մյուս կողմից էլ՝ հարց է առաջանում, թե ԳՇ պետին պաշտպանության նախարարի ենթակայության տակ բերելու իրենց նախաձեռնությունն արդյոք հակասահմանադրակա՞ն չէ: Պաշտպանության նախարարը հայտնում է, որ նոր օրենսդրական փաթեթը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում ու առաջիկայում կներկայացվի ԱԺ։ Սակայն հարկ է նկատել, որ շատ իրավաբաններ կարծում են, որ առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ նման նախաձեռնությունն իրականություն դարձնել։ Իսկ եթե իշխանություններն այս փոփոխությունները սահմանադրական փոփոխություններ իրականացնելու միջոցով են ցանկանում անել, ապա դա երկարատև գործընթաց է, որը նշանակում է, թե դեռևս երկար ժամանակ մնալու ենք առանց ԶՈւ ԳՇ պետի։

Թեպետ, օրվա իշխանություններից ամեն ինչ սպասելի է. նրանք կարող են օրենք ընդունել՝ շրջանցելով Սահմանադրությունը, կարող են նաև Սահմանադրությունը փոխել առանց հանրաքվեի: Մի խոսքով, քաոսը շարունակվում է...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: