Աշխարհում շուրջ 1,6 միլիարդ մարդ գտնվում է սովի և աղքատության վտանգի տակ. ՄԱԿ
Աշխարհում շուրջ 1,6 միլիարդ մարդ գտնվում է սովի և աղքատության վտանգի տակ, ասվում է ՄԱԿ-ի Պարենի, էներգիայի և ֆինանսական համակարգերի գլոբալ ճգնաժամային խմբի զեկույցում հրապարակված տվյալների մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«94 երկրներում մոտ 1,6 միլիարդ մարդ տուժում է ճգնաժամի առնվազն մեկ ասպեկտից, և մոտ 1,2 միլիարդն ապրում է «կատարյալ խառը վիճակում գտնվող» երկրներում, նրանք լրջորեն խոցելի են բոլոր երեք ասպեկտների նկատմամբ՝ պարենային, էներգետիկ և ֆինանսական», -ասվում է զեկույցում։
«Պատերազմները և այլ ճգնաժամերը սպառնում են մարդկանց ամբողջ աշխարհում սովի և աղքատության աննախադեպ ալիքով՝ հետևում թողնելով սոցիալական և տնտեսական քաոսը», - մեկնաբանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այս տվյալները։