Էրդողանը զորավարժությունների ընթացքում կարող է հայտարարել Սիրիայում գործողություն սկսելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը «Efes 2022» զորավարժությունների ելույթի ժամանակ կարող է հայտարարել Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին, կարծում են թուրքական TRT Haber հեռուստաալիքի լրագրողները։
Էրդողանի ելույթը նախատեսված է ժամը 13։00-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Թուրքիայի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ թուրքական զինուժը հակաահաբեկչական գործողություն է սկսելու երկրի սահմաններին։