«Դիմադրության» շարժումն այսօր, ժամը 19.30-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում է հանրահավաք
«Դիմադրության» շարժումն այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 19.30-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում է հանրահավաք:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան շարժումը երթ է անցկացրել Ֆրանսիայի հրապարակից դեպի ԱԳՆ շենք, որտեղ տեղի էր ունենում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Նախօրեին Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ իրենց երթը պայմանավորված է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցով, որը եկել է մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: