Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. Լավրով
«Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ դա նույնպես պետք է նպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը։
«Նույն սկզբունքով մեր ընդհանուր կարծիքը հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային «3+3» հարթակի ռիթմիկ աշխատանքի ապահովման անհրաժեշտությունն է։ Սա կարևոր լրացուցիչ ալիք է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության հաստատման և բազմակողմ համագործակցության զարգացման համար»,- ասել է ռուս նախարարը։