Զելենսկին Էրդողանի հետ անձամբ է քննարկում հացահատիկի հարցը
Ուկրաինայի նախագահի գրասենյակը մեկնաբանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա, որի ընթացքում Անկարան և Մոսկվան, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նավահանգիստներում ուկրաինական հացահատիկի ապաշրջափակման հարցը։
Այսմ ասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։ «Նախ, Ուկրաինայի նախագահը ուղղակիորեն քննարկում է Թուրքիային օգնելու և նավահանգիստների ապաշրջափակմանը Թուրքիայի մասնակցության, եվրոպական երկրներ և այլ երկրներ ուկրաինական հացահատիկի մատակարարման հարցերը նախագահ Էրդողանի հետ: Հետևաբար, այստեղ թշնամանք չկա»,- ասել է Ժովկվան՝ նշելով, որ բոլոր կողմերը գիտեն Ուկրաինայի դիրքորոշումը նավահանգիստների ապաշրջափակման հարցում։