Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Դուք նույնիսկ ավելին եք հանձնել, քան նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով պահանջել է ձեզանից Ադրբեջանը. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է.

«Արարատ Միրզոյանի զգուշավոր ճամարտակությունը և Հայաստանի շուրջ ստեղծված իրականությունը:

Նիկոլի կապիտուլյացիայի տակ մնացած Արարատ Միրզոյանն ասում է, որ կարող էր հասկանալ ընդդիմությանը, եթե այն խոսեր 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկելու, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Բայց քանի որ ընդդիմությունը դա չի անում, դա հուշում է շահարկումների մասին:

Ինչպե՞ս դիմեմ այդ մարդուն, որ հասկանա վերջապես, որ 2020թ. նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն ակտը, նույնիսկ ամենավատ կառավարությունը կսառեցներ կամ կվերափոխեր, եթե դավաճան Նիկոլն ու իրեն պատկանող կերպարները, հապ-շտապ, թաքուն, անմարդկային վախին բնորոշ քաղաքականության ժանրին համապատասխան՝ կյանքի կոչած չլինեին դրանք: Դուք նույնիսկ ավելին եք հանձնել, քան նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով պահանջել է ձեզանից Ադրբեջանը: Այնպես, որ այդ հայտարարությունից չեղարկելու բան չեք թողել:

Իսկ ո՞ր հրապարակային փաստաթղթով եք հանձնել ռազմական գործողությունների ավարտի օրվա դրությամբ, հայկական ԶՈւ վերահսկողության տակ մնացած այն տարածքները (Հին Թաղեր, Խծաբերդ, Իշխանաձորի և Կովսականի հարակից տարածքներից զորքերի հետքաշում), որոնց վերաբերյալ ոչ մի պահանջ չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:

Պարոն դավաճանապետը, մինչև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքերի ավարտը, ո՞ր հրապարակված փաստաթղթով է համաձայնվել հետ քաշվել Հայաստանի սուվերեն տարածք հանդիսացող Գորիս-Կապան 21 կմ ճանապարհահատվածից ու հարակից տարածքներից:

Իսկ ի՞նչ բարոյական իրավունքով է Հայաստանի “իշխանությունը” գնում սահմանագծման ու սահմանազատման, երբ սեփական տարածքի 45ք.կմ-ը մեկ տարուց ավելի օկուպացված է, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարության հանձնառությամբ՝ 120 գերիները դեռ չեն վերադարձվել: Թե՞ օկուպացված սեփական տարածքն ու ապօրինի պահվող գերիների հարցը թողել եք առաջիկայում ՀՀ տարածքի այսպես կոչված անկլավների հետ փոխանակման համար, որպեսզի հետո ձեզ հիմարաբար հավատացողներին կրկին խաբեք, իբր տեսեք Ադրբեջանը հետ է վերադարձրել մեր տարածքներն ու ապօրինի պահվող գերինեին, իսկ դուք պետք է դրա դիմաց նոր սահմանամերձ տարածքներ ու գյուղեր հանձնենք:

Դուք՝ կապիտուլյանտներդ ասում եք բանակցությունների բոլոր կողմերի մոտ կա միևնույն տրամադրվածությունը, սակայն միևնույն ժամանակ ՀՀ-ն պնդում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակման մեջ միջանցքային ոչ մի տրամաբանություն չկա, իսկ թուրքերն ու ազերիներն շարունակ պնդում են այսպես կոչված զանգեզուրյան միջանքի գոյության մասին: Դրան զուգահեռ՝ Իրանն անընդհատ խոսում է տարածաշրջանում սահմանների անփոփոխելիության անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս եք բացատրում այս խառնաշփոթը, և այսքան աղետներից ու հակապետական ստերից հետո, այսքան անհիմն կորուստներից հետո, ուզում եք, որ որևէ նորմալ մարդ ձեզ հավատա՞:

Ճգնաժամը Հայաստանում շատ ավելի խորն է, քան դուք պատկերացնում եք: Ճգնաժամն ունի երեք պատճառ,

Ա) քանի որ դուք եք զավթել իշխանությունը և շարունակու եք այն չարաշահել ի հաշիվ Հայաստանի և Արցախի հանրապետությունների.

Բ) քանի որ շարունակում եք հետևողականորեն քանդել ու ոտնահարել ՀՀ ինստիտուցիոնալ կարգն ու կարողությունները.

Գ) քանի որ Հայաստանում կան բազմաթիվ գիտակից մարդիկ, ովքեր երբեք չեն հաշտվելու այս կարգի ստորացուցիչ և ազգակործան իրականության հետ:

Հայաստանում ստեղծված քաղաքական կառավարման ճգնաժամն ունի երկու լուծում.

Ա) կամ ձեր դավադիր խունտան հեռանում է իշխանությունից (որովհետև դուք շարունակում եք ծառայել օտար շահերի գեներացմանն ու դրանց կյանքի կոչելուն) և հնարավորություն եք տալիս կասեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական հաղթարշավը Հարավային Կովկասում՝ արտաքին քաղաքականության և անվտանգային բոլոր ռեսուրսների վերախմբավորման միջոցներով:

Բ) Կամ դուք Հայաստանից վերացնում եք (սպանում, բանտարկում, վտարում և այլն) բոլոր գիտակից մարդկանց, ովքեր ունեն ազգային արժանապատվություն, ովքեր ցանկանում են ապրել ազատ, անվտանգ և ապահով Հայրենիքում, ովքեր իրենց ամենօրյա աշխատաքով արժեք են ստեղծում այս երկրի համար և հստակ գիտեն դրան հասնելու եղանակները: Գուցե նաև այսօրվա արագ փոփոխվող աշխարհից օգտվելով, հասարակության ճնշող գիտակից մեծամասնությունը կարողանա անսպասելի լավ իրավիճակ ստեղծել Հայաստանում, Արցախում և նրա շուրջ»: