Դիպուկահարի կրակոցից զոհված Դավիթ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
ՀՀ վարչապետի միջնորդությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թշնամու դիպուկահարի կրակոցից զոհված ժամկետային պարտադիր զինծառայող Դավիթ Վարդանյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Դավիթ Վահանի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով: