Ստացվում է՝ փողոցից եկած և բանակի հետ որևէ կապ չունեցող ամեն "խելագար" կարո՞ղ է ջոկատ ղեկավարել ու մասնակցել պատերազմի. Գագիկ Համբարյան
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրառում է արել, որում ասված է. «Սուիցիդալ հակումների պատճառով բանակից ազատված սույն քայլիստ- երեսփոխան Նարեկ "ՍեԿտեմբերովիչը" պարզվում է 44-օրյա պատերազմի ժամանակ ջոկատ է ղեկավարել... Ստացվում է՝ փողոցից եկած և բանակի հետ որևէ կապ չունեցող ամեն "խելագար" կարո՞ղ է ջոկատ ղեկավարել ու մասնակցել պատերազմի... Հիմա հասկանալի է, թե ինչու՛ Հայաստանը պարտվեց Ադրբեջանին...
Սրա արտաբերած մյուս մտքերին չեմ էլ անդրադառնա, քանի որ խելագարություն է "խելագարին" պատասխանելը...
Ու ընդհանրապես հաշվի առնելով Սաղաթելյան Իշխանի տարիքը, կարելի է ենթադրել, որ նրա հայրը 60-ն անց մարդ է և զարմանալի է, թե ինչ գործ ուներ այդ տարիքի մարդը "ինքնասպան" Նարեկի ջոկատում, որ մի հատ էլ խնդրում էր, որ դա իրեն տուն թողնի...
Ի դեպ, հիշեցնեմ, որ այս "խարակիրիստը" հայտարարում էր, որ 1941 թվին իր պապը մասնակցել է արցախյան պատերազմին...»։