Իսպանիայում հրդեհների հետևանքով մոտ 2000 մարդ է տարհանվել
Իսպանիայի իշխանությունները մոտ 1000 հրշեջներ, զինծառայողներ եւ աջակցող բրիգադներ են ուղարկել երկրի հարավ՝ պայքարելու անտառային հրդեհների դեմ։ Հրդեհների հետեւանքով մոտ 2000 մարդ է տարհանվել այն մտավախությունների պատճառով, որ շոգ եղանակը կարող է սաստկացնել կրակը, հայտնում է AP-ն։
Իսպանական AEMET օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է՝ երկրում կարող է ուժեղ շոգ լինել: Հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կգերազանցի 30 աստիճանն ըստ Ցելսիուսի եւ կբարձրանա հանգստյան օրերին։
Իշխանությունները հայտնել են, որ իսպանական ռազմական շտապ օգնության ստորաբաժանումը, որին հանձնարարված է օգնություն ցուցաբերել քաղաքացիական ուժերին լուրջ միջադեպերի դեպքում, Անդալուզիայի տարածաշրջանային է ուղարկել 233 զինվորականների եւ ավելի քան 80 տրանսպորտային միջոց:
Չորեքշաբթի ուշ երեկոյան Մալագա նահանգի հինգ տարբեր վայրերից մարդկանց տարհանել են՝ որպես նախազգուշական միջոց, ասել են պաշտոնյաները:
Հրդեհի հետեւանքով երեք հրշեջներ տուժել են այն բանից հետո, երբ այն բռնկվել է ուժեղ քամու հետեւանքով, մեկը մարմնի 25 տոկոսի այրվածքներ է ստացել։